«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին հայտարարել է, որ թիմը մտադիր է Դուշան Վլահովիչի հետ երկարաձգել պայմանագիրը։
«Վլահովիչը մեծ հեռանկարներ ունի, նա մեծ ներուժ ունի։ Վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք և նոր պայմանագիր կստորագրենք»,- իր սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2026 թվականին։