«Բարսելոնան» պատրաստ է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վճարել 18 միլիոն եվրո հետաձգված աշխատավարձի համար, եթե նա համաձայնի հեռանալ կատալոնական ակումբից 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ «Բարսելոնայից», եթե վերջնականապես լուծվի իր պարտքերի հետ կապված խնդիրը։
Ընդգծվում է, որ Դե Յոնգը հրաժարվել է նշված գումարից կորոնավիրուսային վարաքի ժամանակ, որպեսզի օգնի «բլաուգրանային» հաղթահարել ֆինանսական դժվարությունները։
27-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։