Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոնալդ Արաուխոն

Հայտնի է դարձել, թե երբ կվերականգնվի «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածքից։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 25-ամյա ուրուգվայցու վերադարձը սպասվում է դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին։

Նշենք, որ Արաուխոն այս մրցաշրջանում դեռ խաղադաշտ դուրս չի եկել։ Պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։