«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Կևին դե Բրույնեի՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետների մասին։
33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Ինտերի» հետ խաղում (0։0)։
«Ես չգիտեմ, թե երբ Կևինը կվերադառնա խաղադաշտ։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա միջազգային ընդմիջումից հետո»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Մինչ միջազգային ընդմիջումը «Մանչեսթեր Սիթին» երեք հանդիպում կանցկացնի՝ «Նյուքասլի», «Սլովանի» և «Ֆուլհեմի» հետ։