«Ատլետիկի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը հայտնել է, թե որտեղ է ցանկանում ավարտել կարիերան։
«Կցանկանայի ամբողջ կարիերաս մեկ ակումբում անցկացնել։ Ցանկանում եմ մնալ «Ատլետիկում», քանի դեռ չեմ ավարտել կարիերաս։ Ինձ համար հպարտություն կլիներ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Football_Tweet-ը։
30-ամյա ֆուտբոլիստը բասկյան թիմում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։
Ուիլյամսի և «Ատլետիկի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։