«Միլանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։
Ինչպես հայտնում է CalcioMercato-ն, 26-ամյա ամերիկացին հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։
Անգլիական ակումբը Պուլիշիչին տեսնում են որպես ֆուտբոլիստի, ով կարող է փոխարինել Մուհամեդ Սալահին հարձակման գծում։ Հավանականություն կա, որ եգիպտացին կլքի թիմը 2025 թվականի ամռանը։
Նշվում է, որ եթե «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Պուլիշիչին, ապա ստիպված կլինի կրկնապատկել այն գումարը, որը «Միլանը» ծախսել է ֆուտբոլիստի վրա։ Անցած ամառ ամերիկացու համար միլանյան թիմը վճարել է 20 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում»։