«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է «Բայերի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Կարևոր խաղ է լինելու նախորդ տարվա լավագույն թիմի դեմ։ Մենք անհամբեր սպասում ենք դրան։ «Բավարիան» միշտ ֆավորիտ է։ Մենք ցանկանում ենք հաղթել»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
Չորս տուրից հետո «Բավարիան» 12 միավորով գլխավորում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բայերը» 9 միավորով երկրորդ տեղում է։