Հանս-Դիտեր Ֆլիկ. «Խաղից հետո նա ցանկանում է մարզվել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծիք է հայտնել ակումբի պաշտպան Ժյուլ Կունդեի մարզումների վերաբերյալ։

«Դուք կարող եք Կունդեին ասել, որ հանգստանա, բայց նա ձեզ չի լսի։ Այս ամենը անհավանական է։ Ես նման բան երբեք չեմ տեսել, խաղից հետո նա ցանկանում է կրկին մարզվել։ Ես նրան ասում եմ, որ այսօր միայն վերականգնումն է, նա ինձ ասում է՝ ոչ, ուզում եմ մարզվել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն։

Հիշեցնենք, որ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին «Սևիլիայից»։ Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։