«Ես ցանկանում եմ հաղթել այս ակումբի հետ»․ ՌոբերտՍանչեսը՝ «Չելսիում» խաղալու մասին

«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում թիմում։

«Ես գիտեմ, թե ինչ կարող եմ անել, գիտեմ, թե որքան ավելի լավը կարող եմ դառնալ, հատկապես այս թիմի, այս ֆուտբոլիստների, այս մարզչի հետ։

Մենք կարող ենք հաղթել, և ես ցանկանում եմ հաղթել այս ակումբի հետ։ Ես ինձ լավագույնս եմ զգում, ավելի լավ, քան երբևէ»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականին «Բրայթոնից»։ Սանչեսի տրանսֆերը կազմել է 29 միլիոն եվրո, պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը։