Սեպտեմբերի 28-ին կմեկնարկի Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի 2024/2025 մրցաշրջանը: Մրցաշարին մասնակցում են 11 թիմեր՝ Վայք ՖԱ, ՖԱ Կիլիկիա, Արարատի Արաքս, Էկովիլ, Տիգրանակերտ, Էջմիածին, Ֆորտունա, Զովունի, Թեղենիս-Ծաղկաձոր, Գառնի (Բ լիգայի նախորդ մրցաշրջանի չեմպիոն) և Ջավախքը, որն առաջին անգամ է մասնակցում առաջնությանը:
Այս մրցաշրջանում կատարվել է երկու կարևոր փոփոխություն: Նախ փոփոխվել է առաջնության անցկացման կարգը: Այս տարի այն անցկացվելու է շրջանաձև՝ երկու շրջանով: Մեկ այլ փոփոխություն կատարվել է լեգեոներների քանակի հետ կապված՝ խաղաշրջանի առաջին պաշտոնական խաղից սկսած մինչ տվյալ խաղաշրջանի ավարտը Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջնության մասնակից յուրաքանչյուր թիմի կազմում կարող է հայտավորված լինել առավելագույնը 12, իսկ խաղադաշտում միաժամանակ լինել 5 օտարերկրացի ֆուտբոլիստ։
Առաջին մրցափուլի խաղացանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով: