Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը խոսել է թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ իր երկխոսության մասին՝ ակումբ տեղափոխվելուց առաջ։
«Ես մի փոքր խոսեցի Սիմեոնեի հետ, և նա ինձ ասաց, որ պատրաստ է ինձ խաղացնել տարբեր դիրքերում։ Ես միշտ բաց եմ սրա համար, փորձում եմ նոր բաներ սովորել։
Ես այլ դիրքերում խաղալու խնդիր չունեմ, երբ մարզիչը դա անհրաժեշտ է համարում»,- Ալվարեսի խոսքերն է մեջբերում ESPN AR-ը։