Քոուլ Պալմերը հայտնել է, թե թիմի որ լեգենդար ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը հայտնել է, թե թիմի որ լեգենդար ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ։

«Եթե ես կարողանայի խաղալ «Չելսիի» մեկ լեգենդար ֆուտբոլիստի հետ, դա անպայման կլիներ Էդեն Ազարը։ Մեր խաղը տարբերվում է, բայց ես փորձում եմ լինել նույնքան հուզիչ, որքան Ազարը»,- Պալմերի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Ազարը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2023 թվականին։ Բելգիացի ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է եկել 2012-ից 2019 թվականներին։ Լոնդոնյան ակումբի կազմում Ազարը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն՝ 2015 և 2017 թվականներին, 2013 և 2019 թվականներին հաղթել է Եվրոպա Լիգայի գավաթը և 2018 թվականին մեկ անգամ նվաճել Անգլիայի գավաթը։