«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է մինչև 2028 թվականը հաղթել Պրեմիեր Լիգան

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է մինչև 2028 թվականը հաղթել անգլիական Պրեմիեր Լիգան։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի մարզական տնօրեն Օմար Բերադան ակումբի աշխատակիցներին հայտնել է այս մտադրությունների մասին։ Ընդգծվում է, որ Բերադան հայտարարել է նաև Չեմպիոնների Լիգայի համար պայքարում թիմի հավակնությունների մասին։

Հիշեցնենք, որ 2028 թվականին կկայանա «Մանչեսթեր Յունայթեդի» 150-ամյակը։

Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի հինգ տուրից հետո մանկունիացիները վաստակել են յոթ միավոր և այժմ զբաղեցնում են 11-րդ տեղը։

Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Պրեմիեր Լիգան 2013 թվականին։