«Լեսթերը» որոշում է կայացրել Ջեյմի Վարդիի ապագայի վերաբերյալ

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է երկարաձգել պայմանագիրն անգլիական թիմի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը սոցիալական ցանցերում, «Լեսթերի» ղեկավարությունը մտադիր է Վարդիի հետ նոր պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես հետաքրքրված է պայմանագրի երկարաձգմամբ։

Հիշեցնենք, որ 37-ամյա Ջեյմի Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն թիմի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

2016 թվականին թիմի հետ հարձակվողը դարձել է Անգլիայի չեմպիոն։ Նաև 2021 թվականին Վարդին ակումբի հետ նվաճեց Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը։