«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը օրվա մեծ մասն անցկացնում է իր աշխատասենյակում։ Կատալոնական գրանդի երկրպագուները չեն հասկանում, թե ինչու երբեք չեն տեսնում մարզչի աշխատանքի գալը։
Ինչպես հայտնում է Jijantes-ը, փաստն այն է, որ գերմանացի մասնագետը նախընտրում է մարզաբազա ժամանել շատ շուտ՝ մարզումների մեկնարկից երեք-չորս ժամ առաջ, երբ տարածքում դեռ երկրպագուներ չկան։
Մարզչական գրասենյակը «բունկեր» է դարձել Ֆլիկի համար, որտեղ նա անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։