Հայտնի է Ռոդրիգոյի որոշումը ակումբում իր ապագայի վերաբերյալ

Լրագրող Գրեհեմ Բեյլի խոսքով՝ բրազիլացի վինգեր Ռոդրիգոն երջանիկ է Մադրիդի «Ռեալում»։ Նա մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:

Ռոդրիգոն «Ռեալի» կազմը համալրել է 2019 թվականին։ Իսպանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում վինգերն անցկացրել է 225 հանդիպում: Դրանցում նա կարողացել է խփել 57 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում։