Հաջորդ ամառ ՖԻՖԱ-ն նախատեսում էր Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնել ընդլայնված կազմով՝ 32 մասնակցով։ Սակայն մրցաշարը կարող է չեղարկվել, և բանը միայն այն չէ, որ վերջին շրջանում ֆուտբոլիստներն ավելի ու ավելի են խոսում ավելի շատ հանգստանալու ցանկության մասին։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ՖԻՖԱ-ն կարող է որոշել հրաժարվել Աշխարհի ակումբային առաջնությունից մի քանի պատճառով։
Նախ, ՖԻՖԱ-ն հեռուստատեսային հեռարձակման առաջարկներ դեռ չի ստացել, ինչը մասնակիցների համար մեծ եկամուտներ չի երաշխավորում։
Երկրորդ՝ ԱՄՆ-ն դեռ չի հաստատել իր մարզադաշտերում աշխարհի ակումբային առաջնության խաղերի անցկացումը։
Երրորդ՝ մրցաշարը նախատեսվում է անցկացնել հունիս-հուլիս ամիսներին։ Դա հակասում է ֆուտբոլիստների պայմանագրերին, որոնք ավարտվում են հունիսի 30-ին։ Իրավական խնդիր է առաջանում։
Չորրորդ՝ որոշ ակումբներ դեմ են ընդլայնված Աշխարհի ակումբային առաջնության անցկացմանը: