Տոնի Կրոսը խոստովանել է, որ մոտ էր մանչեսթերյան ակումբ տեղափոխվելուն

Գերմանացի լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը ձախողվեց՝ 2014 թվականին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսի հեռացման պատճառով։

Մոյեսը փոխարինեց Սըր Ալեքս Ֆերգյուսոնին, բայց պայքարում էր արդյունքների հասնելու համար և ի վերջո հեռացվեց իր նշանակումից ընդամենը 10 ամիս անց: Բայց մինչ իր հեռացումը, շոտլանդացին ակտիվորեն ձգտում էր ուժեղացնել թիմը և բանակցություններ էր վարում Կրոսի հետ «Բավարիայից» տեղափոխվելու շուրջ: Այն ժամանակ 24-ամյա Կրոսը համաձայնել էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն Մոյեսը հեռացվեց այն ժամանակ, երբ Կրոսի հետ նույն սենյակում նստած՝ քննարկում էր տրանսֆերը: Արդյունքում Կրոսը հայտնվեց Մադրիդի «Ռեալում», որտեղ խաղաց մինչև իր կարիերայի ավարտը՝ 2024 թվականը։

«2014 թվականին, նախքան «Ռեալի» հետ պայմանագիր կնքելը, ես արդեն պայմանավորվել էի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դա կլինիեր «Բավարիայից» տեղափոխություն «Յունայթեդ», բայց հետո նրանք պաշտոնանկ արեցին Դեյվիդ Մոյեսին, ում հետ ես նստեցի բազմոցի վրա Մյունխենում, և նշանակեցին Լուի վան Գալին: Հետո մենք երկուսս էլ երախտագիտությամբ հեռացանք:

Աշխարհի առաջնությունը մեկնարկեց, և Անչելոտտին կապ հաստատեց ինձ հետ, ահա և վերջ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Sport1-ը: