«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հարձակվող ձեռք բերել

«Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներ է ուսումնասիրում կազմն ուժեղացնելու համար։

Ինչպես հաղորդում է GiveMeSport-ը, անգլիական գրանդը շարունակում է հետաքրքրվել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյով։

Սլովենացին «Լայպցիգում» է հանդես գալիս 2023 թվականի ամռանից։ Այդ ժամանակվանից Շեշկոն անցկացրել է 48 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը 21-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 50 միլիոն եվրո։