«Թոթենհեմի» վինգեր Սոն Հյուն Մինը խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին։
«Մենք դեռ չենք խոսել այս մասին ակումբի հետ։ Ես ամբողջովին կենտրոնացած եմ այս մրցաշրջանի վրա և պարզապես ցանկանում եմ հաղթել մի բան, որին արժանի են «Թոթենհեմում» բոլորը։
Երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում, բայց ես ամեն ինչ կտամ այս ակումբի համար»,- Սոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Սոնը «Թոթենհեմում» է հանդես գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։