«Ռեալը» հետաքրքրված է Ուիլյամ Սալիբայի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան գրավել է իսպանական գրանդի ուշադրությունը։ Football Transfers-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» ակտիվորեն հետևում է ֆրանսիացուն։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» պատրաստ չէ մադրիդյան ակումբի հետ քննարկել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Սալիբային տեսնում է որպես ֆուտբոլիստի, ով կարող է երկար տարիներ զբաղեցնել կենտրոնական պաշտպանի դիրքը։

Հիշեցնենք, որ Սալիբան նախկինում վարձավճարով հանդես է եկել «Մարսելում»։ Մադրիդի «Ռեալը» ներկայումս փնտրում է երիտասարդ և հեռանկարային կենտրոնական պաշտպանի։