Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք շաբաթ:
Այսպիսով, Մբապպեն բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» (Լա Լիգա, սեպտեմբերի 29), «Լիլ» (Չեմպիոնների Լիգա, հոկտեմբերի 2) և «Վիլյառեալ» (Լա Լիգա, հոկտեմբերի 5) դեմ հանդիպումները։
Հավանական է, որ Մբապեն բաց կթողնի նաև Ֆրանսիայի ազգային հավաքականի հանդիպումները Ազգերի լիգայում Իսրայելի (հոկտեմբերի 10) և Բելգիայի (հոկտեմբերի 14) դեմ հանդիպումները։
Հիշեցնենք, որ «Ռեալը» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։