EURO-2024-ի եզրափակչից անմիջապես հետո Գարեթ Սաութգեյթը լքեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է GiveMeSport-ը, այժմ Սաութգեյթը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» Էրիկ տեն Հագին փոխարինելու հնարավորությամբ:
Ըստ աղբյուրի՝ մոտ օրերս կարող է բանակցություններ սկսել ակումբի և մարզչի միջև:
Հիշեցնենք, որ ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով 11-րդ է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում: