Էրլինգ Հոլանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ ակումբը մրցի «Ռեալի» հետ ոչ միայն խաղադաշտում, այլև մարքեթինգային ոլորտում:

Լապորտան ակնկալում է, որ մոտ ապագայում «Բարսելոնան» հարձակման գծում կունենան նաև երիտասարդ ֆուտբոլիստների աստղային եռյակ։ Խոսքը Լամին Յամալի, Նիկո Ուիլյամսի (Ատլետիկ) և Էրլինգ Հոլանդի (Մանչեսթեր Սիթի) եռյակի մասին է։

Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, կատալոնական ակումբը ցանկանում է մոտ ապագայում պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո: