Դուշան Վլահովիչը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում Տիագու Մոտտայի խաղաոճին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը խոսել է գլխավոր մարզիչ Տիագու Մոտտայի խաղաոճի մասին։ Իտալացի մասնագետի ղեկավարությամբ հարձակվողին հաջողվել է երկու գոլ խփել Ա Սերիայի հինգ հանդիպումներում։

«Ես կարող եմ լավագույնս հանդես գալ և հարմարավետ զգալ նոր համակարգում: Այս ոճն ավելի է համապատասխանում իմ հատկանիշներին: Ալեգրի՞ն։ Ես միշտ դուրս էի գալիս խաղադաշտ և հաճույքով անում այն, ինչ նա խնդրում էր։ Մոտտան միշտ կրկնում է, որ կարգապահությունը շատ կարևոր է։ Պետք է միաժամանակ պառկել քնելու, մարզվել մինչև վերջ, լավ հանգստանալ, քնել և հետևել մեր սննդակարգին»,- Վլահովիչի խոսքը մեջբերում է լրագրող Նիկոլո Շիրան։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին «Յուվենտուսը» Վլահովիչի համար վճարել էր 82 միլիոն եվրո։