«Միլանը» մոտ է թիմի առաջատարներից մեկի հետ նոր պայմանագիր կնքելուն

Դարպասապահ Մայք Մենյանը մոտ է «Միլանի» հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին խոսում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Corriere dello Sport-ը։

Մանյանի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի կեսերը: Ֆրանսիացի ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն եվրո։ Բոնուսների շնորհիվ «ռոսոներիների» ճամբարում Մենյանի եկամուտը կարող է աճել մինչև 7 միլիոն եվրո։

Մայք Մենյանը «Միլանում» է 2021 թվականի ամռանից՝ «Լիլից» տեղափոխվելուց հետո։ Դրանից հետո ֆրանսիացի դարպասապահը 116 պաշտոնական հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել 120 գնդակ։