ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաջորդ խաղում չի կարողանա օգտագործել իր ողջ «զինանոցը»։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, այսօրվա մարզմանը բացակայել են Մարկո Ասենսիոն, Վիտինյան ու Դեզիր Դուեն։
Ասենսիոն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ազդրի վնասվածքի պատճառով նա բաց թողեց «Ռեյմսի» դեմ վերջին հանդիպումը։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով։
Այդ հանդիպմանը մասնակցել են եւս երկու ֆուտբոլիստներ, սակայն փոխարինվել են 70-րդ րոպեին։ Աղբյուրի տեղեկություններով՝ Դեզիրին կոճի վնասվածք ունի, իսկ թե ինչ հիվանդություն ունի պորտուգալացին, հայտնի չէ։