Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ կապված ծրագրերը։ Այս մասին հայտնում են Goal.com-ի լրագրողները։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան թոփ-ակումբը պատրաստվում է իտալացի դարպասապահին նոր երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2029 թվականի կեսերը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Դոննարուման փարիզյան թիմում է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից։ Transfermarkt պորտալը դարպասապահի շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։