«Բարսելոնայի» մարզիչը բացատրել է, թե ինչու հնարավորություն չի տալիս Անսու Ֆատիին

«Բարսելոնայի» գերմանացի ղեկավար Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու չի տալիս հնարավորություն իսպանացի երիտասարդ հարձակվող Անսու Ֆատիին։

Ֆլիկը Marca-ին ասել է, որ 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է վնասվածքից և 100 տոկոսով պատրաստ է հանդիպումներին։

«Խետաֆեի» հետ խաղը շատ բարդ էր, ուստի որոշվեց խաղադաշտ դուրս բերել այլ ֆուտբոլիստների»,- ավելացրել է մասնագետը։