Միկել Արտետա. «Մեր թիմից շատերը առավոտյան դպրոց են գնացել»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն երիտասարդ ֆուտբոլիստների մասին հարցին, ովքեր օգնեցին թիմին հաղթել «Բոլթոնին» Լիգայի գավաթում (5:1):

«Զինագործների» մեկնարկային կազմում ընդգրկված էին դարպասապահ Ջեք Փորթերը (16), պաշտպաններ Մայլս Լյուիս-Սքելլին (17) և Ջոշ Նիկոլսը (18), և կիսապաշտպան Իթան Նվաներին (17), ով դարձավ դուբլի հեղինակ։

«Մեր թիմից շատերը առավոտյան դպրոց են գնացել: Այո, ոմանք պետք է այնտեղ լինեն: Կարծում եմ, որ դա հիանալի է, նրանք հիացած էին խաղով»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football.London-ը։