ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Movistar-ի վավերագրական ֆիլմում խոստովանել է, որ չի համաձայնի գլխավորել թիմը, որտեղ մեր ժամանակների երեք լավագույն ֆուտբոլիստները լինեին թիմում։
«Ես ՊՍԺ-ն չէի մարզի, եթե թիմում լինեին Մեսսին, Նեյմարը և Մբապպեն։
Եթե միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ ունեցող թիմը տիտղոսներ նվաճեր, ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի ութ տիտղոս կունենար, իսկ նրանք ոչ մեկը չունեն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։