Ջեյմի Կարագեր. ««Մանչեսթեր Սիթին» չի կարող ավելին վաստակել, քան «Ռեալն» ու «Բարսելոնան»»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» շահութաբերության մասին։

Նա բանավեճի մեջ մտավ «Սիթիի» երկրպագուի հետ «The Overlap» փոդքաստում, երբ «Սիթիին» մեղադրեցին Պրեմիեր Լիգայի ֆինանսական կանոնների 115 խախտման մեջ:

««Մանչեսթեր Սիթին» չի կարող ավելի շատ վաստակել «Ռեալից», «Բարսելոնայից» և «Մանչեսթեր Յունայթեդից», դա անհեթեթություն է:

Ինձ չի հետաքրքրում, թե որքան հաջողակ է «Մանչեսթեր Սիթին», նման բան չի կարող լինել: Դա անհնար է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Goal-ը: