Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է «Խետաֆեին» Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում։
Հանսի Ֆլիկի թիմի խփած միակ գոլը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր։
Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը, այս գոլը «Բարսելոնայի» 6500-րդն էր Իսպանիայի առաջնությունում։
Այս ցուցանիշը գրանցվել է անցկացրած 3035 խաղից հետո՝ միջինը 2,14 գոլ մեկ խաղում։ Այս ընթացքում «Բարսան» տարըլ է 1766 հաղթանակ, խաղացել 613 ոչ-ոքի և կրել 656 պարտություն՝ բաց թողնելով 3362 գնդակ։
Նշվում է նաեւ, որ «Ռեալը» ներկայումս մեկ գնդակով է հետ մնում «Բարսելոնայից»: Այսինքն՝ հաջորդ խաղում «Ռեալը» ևս կարող է հոբելյանական գոլ խփել։