Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է մնալ մադրիդյան ակումբում՝ 2026 թվականին նրա պայմանագրի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է As-ը, Անչելոտտին չի բացառում ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հիացած է մարզչի աշխատանքով և ցանկանում է, որ Անչելոտտին շարունակի մարզել թիմը։
Անչելոտտին նույնպես վայելում է ակումբի անձնակազմի աջակցությունը, և այդ պատճառով «Ռեալը» մոտ ապագայում չի պատրաստվում փոխել մարզչին։