«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում 1։0 հաշվով։

«Բարսայի» երիտասարդ աստղ Լամին Յամալն ամբողջ հանդիպումն անցկացրել է առանց փոխարինման:

Ըստ Cope-ի՝ իսպանացին այս խաղում թեթեւ վնասվածք է ստացել։ Նա խաղադաշտը կաղալով հեռացավ կոճի վնասվածքի պատճառով։