LA LIGA. «Բարսելոնան» հերթական երեք միավորը վաստակեց

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Խետաֆեին»։ Հանդիպումն ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Խաղի հաղթական գոլը հանդիպման 19-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

«Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն» 4 միավորով 19-րդ տեղում է։