Էդդի Հաուն կարող է մարզել անգլիական մեկ այլ ակումբ

Էրիկ տեն Հագի ապագան մնում է քննարկման թեմա, չնայած որ հոլանդացին անցած ամառ է երկարաձգել պայմանագիրը: Բանն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն կերպով չսկսեց նոր մրցաշրջանը՝ այժմ հինգ տուրից հետո թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն 11-րդ հորիզոնականը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Insider-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» ուշադիր հետևում է «Նյուքասլի» կիսապաշտպան Էդդի Հաուի իրավիճակին։ Վերջինս վիճաբանել է ակումբի տնօրեն Փոլ Միտչելի հետ, ինչը մեծացնում է նրա՝ այլ ակումբ հեռանալու հավանականությունը։

Նշենք, որ «Նյուքասլն» այժմ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է: