«Արսենալը» ծրագրում է ամռանը ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին։ «Զինագործների» մարզիչ Միկել Արտետան մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը։ Այս մասին պնդում է TEAMtalk-ը: Աղբյուրը հավելում է, որ լոնդոնցիները վստահ են, որ ձեռք կբերեն 24-ամյա ֆուտբոլիստին ավելի քիչ, քան 80 միլիոն եվրոյով, որը բյանկոներիները պահանջել էին նախորդ տրանսֆերային պատուհանում:
«Զինագործների» տրանսֆերային հավակնորդների ցուցակում են նաև «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշը, «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը, «ՌԲ Լայպցիգի» ֆուտբոկիստ Բենջամին Շեսկոն և «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը։
Պրեմիեր Լիգայի հինգ տուրից հետո «Արսենալը» չորրորդ տեղում է։