«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Բունդեսլիգայում հանդես եկող հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդը» տարբերակներ է ուսումնասիրում կազմն ուժեղացնելու համար: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով GiveMeSport-ին, «կարմիր սատանաները» շարունակում են հետաքրքրվել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյով։

Արժե ասել, որ շշուկները վաղուց են կապում Շեշկոյին Պրեմիեր Լիգայի թոփ ակումբների հետ։ Սլովենացին «ՌԲ Լայպցիգում» է հանդես գալիս 2023 թվականի ամռանից՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգից» տեղափոխվելուց հետո։ Այդ ժամանակվանից Շեշկոն անցկացրել է 48 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 21-ամյա Բենջամին Շեշկոյին գնահատում են 50 միլիոն եվրո։