Կրիշտիանու Ռոնալդուն՝ Վարանին. «Շնորհավորում եմ եղբայր, հուսով եմ շուտով կտեսնվենք»

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին թիմակից Ռաֆայել Վարանին կարիերան ավարտելու կապակցությամբ։

«Հիանալի կարիերա, դու ֆուտբոլի լեգենդներից մեկն ես: Շնորհավորում եմ եղբայր, հուսով եմ՝ շուտով կտեսնվենք»,- գրել է Ռոնալդուն Վարանի սոցցանցերի մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆրանսիացի պաշտպանը ավարտեց իր խաղային կարիերան «Կոմոյի» կազմում։