Հայտնի է՝ Լա Լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի հավակնորդները

Լա Լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա առաջնության լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները։

Ցուցակում ընդգրկվել են Հանս-Դիտեր Ֆլիկը (Բարսելոնա), Կառլո Անչելոտտին (Ռեալ Մադրիդ) և Էռնեստո Վալվերդեն (Ատլետիկ):

Հիշեցնենք, որ բոլոր երեք մարզիչների ակումբները հաղթել են սեպտեմբերին անցկացրած բոլոր հանդիպումներում։