«Արսենալի» և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել «Բարսելոնայի» առաջարկը՝ չնայած ամռանը հայտարարելու իր կարիերան ավարտելու մասին:
«Ես շատ եմ հարգում «Բարսելոնայի» պատմությունը, նրանք աշխարհի լավագույն ակումբներից են։
Ես հասկանում եմ, թե ինչ դժվար իրավիճակում են նրանք հայտնվել Տեր Շտեգենի վնասվածքից հետո, կարծում եմ, որ իմ կողմից անհարգալից վերաբերմունք կլինի այս տարբերակը չդիտարկելը»,- Շչենսնիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: