Լա Լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակի հավակնորդներին։
Ցուցակում ընդգրկվել են Կիլիան Մբապպեն (Ռեալ Մադրիդ), Լամին Յամալը (Բարսելոնա), Կարլոս Վիսենտեն (Ալավես), Ինյակի Ուիլյամսը (Ատլետիկ) և Ջովանի Լո Սելսոն (Բետիս):
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 18 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: