Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Կիլիան Մբապպեն վնասվածքի պատճառով

Մադրիդի «Ռեալը» հայտնել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի վնասվածքի մասին:

Ֆրանսիացին ձախ ազդրի հատվածում անհարմարություն է զգացել Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղում (3:2) և փոխարինվել է 80-րդ րոպեին։

Մադրիդյան ակումբը հայտնել է, որ Մբապպեն ազդրի երկգլուխ մկանի վնասվածք է ստացել։

Ակումբը չի հայտնել ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները, սակայն իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մբապպեն շարքից դուրս կմնա մոտ երեք շաբաթով: