«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի կիսապաշտպան Ռոդրիի վնասվածքի մասին մեկ այլ հարցին։
Իսպանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով փոխարինվել է 21-րդ րոպեին Պրեմիեր Լիգայի վերջին «Արսենալի» հետ խաղում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։
«Մենք դեռ սպասում ենք Ռոդրիի հետ կատարվածի վերաբերյալ բժիշկների զեկույցին։ Երբ ամեն ինչ պարզ դառնա, ակումբը կհայտարարի այդ մասին»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Սայմոն Սթոունը։