«Արսենալը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին

«Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարդը կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։

Ամռանը Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները ցանկանում էին գայթակղել բելգիացուն, սակայն «զինագործների» մարզիչ Միկել Արտետան արգելափակեց տրանսֆերը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Արսենալը» նախատեսում է տեսանելի ապագայում երկարաձգել 29-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագիրը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը լոնդոնյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։