«Բարսելոնայի» հետ Մարկ Բերնալի նոր պայմանագրում հրաժարագինը կկազմի մոտ 500 միլիոն եվրո

Հայտնի է դարձել, թե որքան հրաժարագին է ներառվելու «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Մարկ Բերնալի նոր պայմանագրում։

Ըստ Jijantes FC-ի՝ 17-ամյա Բերնալի համար հրաժարագինը կկազմի 500 միլիոն եվրո։ Սպասվում է, որ նոր պայմանագրի ստորագրումը տեղի կունենա շաբաթվա վերջին։

Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Բերնալը մասնակցել է իսպանական Լա Լիգայի երեք հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։

Նշենք, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։