«Ալավեսի» գլխավոր մարզիչ. «Վինիսիուսը անկասելի էր»

«Ալավեսի» գլխավոր մարզիչ Լուիս Գարսիան խոստովանել է, որ չի կարողացել միջոց գտնել Վինիսիուս Ժունիորին չեզոքացնելու համար։

Մադրիդի «Ռեալը» հաղթել է Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում (3։2), իսկ բրազիլացի հարձակվողը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

«Մենք մեր երկու ամենաարագ ֆուտբոլիստներին խաղացինք Վինիսիուսի դեմ, բայց նա անկասելի էր։ Նա լավագույններից մեկն է»,- Լուիս Գարսիայի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Ռեալը» 17 միավորով երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում, «Ալավեսը» 10 միավորով 8-րդն է։