«Բավարիան» կարող է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին, ով արդեն 40 տարեկան է

Մյունխենի «Բավարիան» այս տարվա հունվարին կարող է շարք վերադարձնել իր նախկին կենտրոնական պաշտպանին: Խոսքը 40-ամյա Դանթեի մասին է, ով ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական «Նիցցայում»։

Լրագրող Ֆիլիպ Կեսլերի խոսքերով, երբ հունվարին «Բավարիան» նոր կենտրոնական պաշտպան էր փնտրում, ղեկավարությունը դիտարկել է Դանթեին վերադարձնելու տարբերակը, որին կարող են պայմանագիր առաջարկել մինչև հունիս: Արդյունքում «Բավարիան» որոշեց հրաժարվել այս մտքից և հրավիրեց Էրիկ Դայերին Լոնդոնի «Թոթենհեմից»:

Հիշենք, որ 2013 թվականին Դանթեն օգնեց «Բավարիային» հաղթել Չեմպիոնների Լիգայում, առաջնությունում և Գերմանիայի գավաթում։