Հնարավոր է, որ հաջորդ ամառ Մոհամեդ Սալահը հեռանա «Լիվերպուլից»։ Մերսիսայդյան ակումբը դիտարկում է աստղային եգիպտոսցու հեռանալու հնարավորությունը և նույնիսկ տարբերակներ է փնտրում նրան փոխարինելու համար։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը՝ վկայակոչելով լրագրող Էդուարդո Ինդային, «Լիվերպուլը» պատրաստ կլինի ավելի քան 100 միլիոն եվրո վճարել հարձակվող Ռոդրիգոյի համար։ Հենց բրազիլացուն տեսնում են Սալահին փոխարինող:
«Ռեալը» չի պատրաստվում վաճառել Ռոդրիգոյին, իսկ ինքը՝ բրազիլացին, տրամադրված է շարունակել ելույթները Մադրիդում։ Բայց 23-ամյա բրազիլացու դիրքը կարող է փոխվել, եթե նա ավելի քիչ խաղաժամանակ ստանա, քան ցանկանում է: